Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

13 փետ 2019 10:15

Սեյրանն իրեն ճիշտ է պահել, բայց Սերժ Սարգսյանին կարող է և կալանավորեն. «Հրապարակ»

Սեյրանն իրեն ճիշտ է պահել, բայց Սերժ Սարգսյանին կարող է և կալանավորեն. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։
«Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնած մեր աղբյուրը` նաեւ որոշ մանրամասներ հաղորդելով:

«Նախիջեւանի երկաթգծի քանդման, «վաճառքի» հետ կապված՝ Սերժ Սարգսյանը քննչականին ասել է` հա, հասկացանք, ես վնասատուն եմ, իսկ տուժողն  ո՞վ է։ Իրեն չեն արձագանքել, քանզի տուժողն Ադրբեջանն է»:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկաթգծերի վաճառքի գումարին այն օրերին զենք է գնվել բանակի համար. «Բոլոր դեպքերում, չի բացառվում, որ վերջնահաշվում Սերժ Սարգսյանը կարող է եւ կալանավորվել՝ կարծես ամեն բան դրան է տանում»:
Ի՞նչ հիմքերով։ «Հիմք չկա, մնացածներին որ կալանավորել են, հիմքեր կա՞ն, իշխանությունները ռեյտինգային ահավոր մեծ անկում են գրանցում, նոր շոու է պետք, իսկ նման շոու միայն այդ դեպքում կարող են ապահովել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր