Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

13 փետ 2019 11:04

Շարունակելու ենք իրար երեսի նայել ու խաբե՞լ,ստի վերջը եկել է,ով ինձ խաբի, աչքիս գրողն է դառնալու

Շարունակելու ենք իրար երեսի նայել ու խաբե՞լ,ստի վերջը եկել է,ով ինձ խաբի,  աչքիս գրողն է դառնալուԵթե մենք 100 տոկսով ազնիվ ու անկեղծ չլինենք, հաջողության չենք հասնի: Այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին (Էնֆիաջյանը նաև առաջարկել էր 25 կգ-ի փոխարեն սահմանել դիցուք 35 կամ 40 կգ) և խոսելով ապրանք ներկրողների մասին, որոնք արդեն 25 կգ-ն գերազանցող ապրանքի համար պետք է մաքսատուրք վճարեն. «Դուք ասում եք, որ հանդիպել եք Թուրքիայից ապրանք ներկրողների ներկայացուցիչների հետ, որոնք բողոքում են, որ ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու հետ կապված սահմանափակումներ կան ու 600 հոգի շահառու ունեն: Մենք շարունակելու ենք իրար երեսի նայել ու խաբե՞լ: Ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն ՀՀ բոլոր բնակիչներն են: իսկ եթե պարբերաբար գնում ու ապրանք ես բերում, դա արդեն այլ բան է: Չի լինի այդպես: Այն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա»:
Փաշինյանը նշեց, որ չեն լինելու այլևս արտոնյալներ, այլևս 50-50 կիլոգրամներով առանց մաքսատուրք վճարելու ապրանք չի ներկրվելու. «Չեն լինելու անսկզբունք կոմպրոմիսներ: Չի լինելու, որ ցույցեր անեն ու ասեն, որ սա են ուզում, նա են ուզում: Ցույց արեք, երբ կհասնեք այն քանակի, որ մենք կհասկանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն կհայտնենք: Բայց մենք չենք համաձայնվելու իրար երեսին նայելուն ու իրար ֆռցնելու: Չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար, բերելու եք, մաքսազերծելու եք: Խաբեություն ու սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Ես թույլ չեմ տալու ինձ հետ այսպես հարաբերվել: Ստի վերջը եկել է: Ով ինձ խաբի, իմ աչքի գրողն է դառնալու»:

Վարչապետը խոսեց նաև փողոցային առևտրի մասին. «Մի քանի  օր առաջ լսում էի, որ մարդիկ բողոքում էին՝ հայտարարելով, թե դրա՞ համար են արել հեղափոխություն: Մի՞թե հեղափոխությունն արել ենք, որ Երևանը վերածենք արևելյան բազարի»:
«Է, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևան քաղաքի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար: Բա, իհարկե, բա ուրիշ հո դրա համար չենք արել: Մաշտոցի պողոտան դարձնում ենք արևելյան բազար, բա ուրիշ ինչի՞ համար ենք արել հեղափոխությունը»:
Վ.Էնֆիաջյանը Ն. Փաշինյանին հորդորեց չնյարդայնանալ՝ ասելով, որ ինքն ընդամենը խնդիրն է բարձրաձայնել, որ մեր երկրի քաղաքացիներն են դիմել:
Նա մեջբերեց Փաշինյանի երեկվա խոսքից՝ «ավելի լավ է աշխատել, քան չաշխատել»:
Ըստ Էնֆիաջյանի՝ մեր պարագայում խնդիրները բազում են և քաղաքացիներն էլ համաձայն են, որ կանոնակարգվի, բայց աստիճանական մոտեցում կա, պետք է այլընտրանք առաջարկել:
Նա նշեց, որ պաշտոնյաները փոխանակ կաբինետներում որոշումներ կայացնելու, լավ կանեն ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցեն, առավել ևս՝ փակ սահմաններով երկրում բիզնես զարգացնելը հեշտ չէ:
Ն.Փաշինյանի կարծիքով՝ դրա համար նախ պետք է հստակեցնել՝ առևտրային նպատակով, և բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը, իսկ ինչ վերաբերում է ոչ առևտրային նպատակով բեռներին, ապա կառավարությունն իր կամքը ցույց էր տվել, բայց այն չարաշահվել էր:
Նա նշեց, որ այժմ ԵԱՏՄ կարգավորումն է գործում, որով էլ առանց մաքսազերծման բեռի քաշը իջել է:
«Եթե էդ մարդիկ խոստովանեն, որ բիզնես են անում, եկեք նստենք՝ խոսենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել, շա՞տ է հարկը, թող ապացուցեն, որ ձեռնտու չի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ այդտեղ էլ կոռուպցիոն սխեմա է եղել, և նախկինում հարկերը շատ են դրել, որ կոռուպցիոն սխեմայով իջեցնեն: Իսկ հիմա, ըստ նրա, կոռուպցիոն սխեման փակել են, հարկային վճարներն ավելացել են:
Վարչապետը նշեց, որ այժմ Հարկային օրենսգրքի փոփոխում են և սիրելի հայրենակիցներին հրավիրում են քննարկելու. «Բայց ասում ենք՝ մի՛ խաբեք մեզ, մի՛ խաբեք մեզ, մենք էլ ձեզ չենք խաբում: Ով ինձ փորձի խաբել, իմ աչքի գրողն ա, ով ուզում ա լինի: Ձեր համար տենց չի՞, եթե մեկը փորձի ձեր աչքերի մեջ նայի ու խաբի, ի՞նչ ա լինելու ձեր ռեակցիան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր