ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 փետ 2019 14:37

Մարտի 1-ի գործը «տրաքելու» է․ Քոչարյանի դեմ հարուցված նոր գործի մասին

Մարտի 1-ի գործը «տրաքելու» է․ Քոչարյանի դեմ հարուցված նոր գործի մասինՀատուկ քննչական ծառայությունն փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:
Ըստ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանի հայտարարության՝ հասարակության լայն շրջանակների կողմից արդեն իսկ ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական վենդետա, և վերստին պետք է արձանագրել, որ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում են նախագահ Քոչարյանին շինծու մեղադրանքներով պահել անազատության մեջ:
«Նախ և առաջ, հասարակության ուշադրության ենք հրավիրում այս հանգամանքի վրա և պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ պատվերով արդարադատության շարունակական լինելու դեպքում, մենք պատրաստվում ենք դիմել օրենքով սահմանված խաղաղ անհնազանդության բոլոր միջոցների: Օրվա իշխանություններին սթափության կոչ ենք անում և վերահաստատում ենք մեր նախկինում հնչեցրած բոլոր հայտարարությունները, որ նախագահ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերը արհեստածին են և միտված են Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելու»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախահագ Արամ Հարություննյանն էլ, ասում է, որ իշխանությունները կանխատեսում էին, որ Մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) որոշումը հոգուտ Ռոբերտ Քոչարյանի է լինելու, դրա համար էլ նոր բաներ է մտածում, ու սա նաև հնարավորություն կտա Ռոբերտ Քոչարյանին ավելի երկար կալանքի տակ պահել.
«Այլ հույս չի մնացել, քան Սիլվա Համբարձումյանը: Արամ Համբարձումյանը պատմություն է հիշում. Արարատի մարզում 90-ականներին մի մարմնավաճառ կար, որը Դատախազությունում 19 գործով ներկայանում էր որպես բռնաբարության զոհ: Այժմ էլ Սիլվա Համբարձումյանն է քննչական մարմինների գործիքը դարձել: Ինքն էլ կամավոր կերպով ծառայում է: Բնական է, որ եթե ինքն այդ ցուցմունքները տալիս է, հաստատ պարգևատրվում է. թե ի՞նչ միջոցների հաշվին, դա այլ հարց է: Պարզ է՝ Մարտի 1-ի գործը «տրաքելու» է: Նոր բան են մտածում»:
Արամ Հարությունյանի կարծիքով՝ Սիլվա Համբարձումյանի՝ կաշառք տալու մասին հայտարարությունը նպատակ ունի նաև հասարակական կարծիքի վրա ազդել.«Տարբեր իշխանական մամուլներ Ռոբերտ Քոչարյանի միլիոնների մասին նյութեր են տարածել, բայց որևէ ապացույց չեն գտել»:  Ըստ Հարությունյանի՝ Սիլվա Համբարձումյանը, այսպես ասած, «շրջանառության» մեջ էր մայիս-հունիսից: Եթե նման բան կար, կարող էր շուտ ասել.«Հարց է առաջանում՝ իր հիշողությու՞նն է նոր թարմանում, թե՞ լրիվ ուղղորդում են, որովհետև չեմ կարծում, թե մի քիչ բարոյականություն ունեցող մարդը նման խաղի մեջ կմտներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր