Մարդիկ սկսել են կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ.ակնկալիքները կառավարությունից երբեմն շատ բարձր են

30 տարիների ընթացքում անօթևան ապրածները կարող են սպասել ու ակնկալել լուսավոր ու բարեկեցիկ պայմաններ Գյումրիում ու այս սպասումներից լարվել պետք չէ, քանի որ դա ստացել են հեղափոխությունից հետո: Իմ անհանգստությունն այնտեղ է, որ մարդիկ սկսել են կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: Սա այն է, ինչը պետք է պաշտպանենք ու դողանք դրա վրա: Իմ պատկերացմամբ տնտեսական զարգացման երկու ճանապարհ կա, մեկը՝ աստիճանաբար, մյուսը՝ շոկային: Այսօրվա կառավարության ծրագիրն առնվազն իմ պատկերացմամբ չի արտահայտում զարգացման տեմպն ու աշխատունակությունը»,- հավելեց Թանդիլյանը: