Հիմա կոռուպցիա չկա, սակայն մարդիկ էլի լավ չեն ապրում. ճիշտ չէ մարդկանց անընդհատ երեսով տալ հեղափոխությունը
![Հիմա կոռուպցիա չկա, սակայն մարդիկ էլի լավ չեն ապրում. ճիշտ չէ մարդկանց անընդհատ երեսով տալ հեղափոխությունը Հիմա կոռուպցիա չկա, սակայն մարդիկ էլի լավ չեն ապրում. ճիշտ չէ մարդկանց անընդհատ երեսով տալ հեղափոխությունը](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1550135996_8361052.jpg)
Խոսելով աղքատության մասին և վերադառնալով 90-ականներ՝ Մարուքյանը նշեց, որ այն ժամանակ դրա միակ ու անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, 2000-ականներին՝ Ռոբերտ Քոչարյանը, մինչև 2018 թվականը՝ Սերժ Սարգսյանը. «Մեզ այդպես են սովորեցրել: Իսկ հիմա, հեղափոխությունից հետո հեղափոխության լիդերն ասում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, որ մարդիկ պետք է այնպես անեն, որ աղքատությունը հաղթահարվի, ու տնտեսական հեղափոխություն կլինի: Այստեղ կա հարց, կառավարիչները ինչ պետք է անեն: Հետո մեկ այլ հարց է առաջանում՝ ինչու են նախկինում կառավաիչները մեղավոր եղել, իսկ հիմա՝ ոչ: Մարդիկ միշտ ունեցել են անտիհերոս և հերոս, մտածել են, որ եթե հերոսը գա, բոլորը լավ կապրեն: Մի անգամ դա եղավ, ու մենք աջակցում ենք նրան: Սակայն մարդիկ միանգամից չեն սովորելու նրան, որ անտիհերոսին տեղից հանող հերոսը այլևս չի լինելու վատ լինելու պատասխանատուն, և մարդիկ շարունակելու են պահանջել: Պահանջում են, պահանջելու են ու ճիշտ են անում, քանի որ մեր համակարգն է այդպիսին: Երբ համակարգը փոխվի, ազատություններ տրվեն, մարդիկ կարող են գնալ այլ ճանապարհով»:
Պատգամավորը նշեց, թե 20 տարի մարդկանց սովորեցրել են, որ կոռուպցիա եթե չլինի, լավ կապրեն, սակայն հիմա կոռուպցիա չկա, սակայն մարդիկ էլի լավ չեն ապրում:
Մարուքյանի խոսքերով, հեղափոխությունն արդեն եղել է և ճիշտ չէ մարդկանց անընդհատ երեսով տալ. «Փաշինյանն այդքան չի երեսով տալիս, որքան մարդիկ, ովքեր կապ չունեն դրա հետ, ուղղակի բախտի բերմամբ տեղավորվել են հեղափոխության շարքերում: Հիմա այդ մարդիկ ինչ-որ բաներ են հիշեցնում մեզ, մեր գործընկերոջ քիթը հիշեցնում: Սա անընդունելի է: Սակայն մենք ներողամիտ ենք, հասկանում ենք, որ նոր են, անփորձ են»: