Մենք գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ.Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր են
![Մենք գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ.Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր են Մենք գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ.Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր են](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1550141404_pizap.com15416835183141.jpg)
Հայրիկյանի խոսքերով, Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ԵԱՏՄ մտնելու մեջ և պահանջում էր դուրս գալ, սակայն հիմա ինքը եկել է ու դա չի անում. «Հեղափոխական նշանակում է իրավիճակ փոխող, իսկ այս իշխանությունները հարմարվում են ուրիշի փոփոխած իրավիճակին: Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր են: Հայ ժողովրդին այսպիսի ղեկավարներ պետք չեն: Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, որոնց մենք կոչ արեցինք միանալ ստախոսներին: Ուղղակի այն ժամանակ մենք տեսնում էինք, մի ուժի, որը պատրաստ է իշխանությունը ժողովրդին վերադարձնել: Քանի որ առաջինը մենք ենք միացել և դա էական նշանակություն է ունեցել, ես ինձ մեղավոր եմ զգում»:
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ առաջինն իրենք են կոչ արել միանալ շարժմանը, հիմա էլ նախազգուշացնում են, որ գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ. «Եթե մարդու «այո»-ն «այո» չէ, «ոչ»-ը «ոչ» չէ, այդ մարդը ոչ մի լավ բան անել չի կարող, նրան լուրջ մարդու տեղ դնելն ինքնախաբեություն է և ինքնասպանությաննը հավասարազոր բան»: