Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 փետ 2019 14:07

Սպառնալիք` ներքին անվտանգության համար.մինչդեռ ՀՀ իշխանությունների արձագանքն ուշանում է

Սպառնալիք` ներքին անվտանգության համար.մինչդեռ ՀՀ իշխանությունների արձագանքն ուշանում է«Russai Today» հեռուստաընկերության կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը կարծես թե լայն արձագանք չգտավ ներհայաստանյան քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ իշխանությունների կողմից որեւէ արձագանք այս տեսանյութի հետ կապված դեռ չի հնչել (կամ ես ինչ որ բան բաց եմ թողել), ինչն առվազն տարակուսանք է առաջացնում:

Այս խնդիրն ունի անյունաքարային նշանակություն առնվազն 2 հարթության վրա` արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական:
Կարծում եմ կարիք չկա բացատրելու, թե ինչ կարեւորություն ունի Ռուսաստանի համար <գունավոր հեղափոխությունների> ֆենոմենը եւ ինչ նյարդային են արձագանքում այս ֆենոմենին Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ-պետությունների իշխանությունները:
Հրապարակված տեսանյութը առիթ տվեց Ռուսաստանի կենտրոնական հեռուստաընկերության եթերում Հայաստանին մեղադրելու նախկին ԽՍՀՄ պետություններում <գունավոր հեղափոխություններ> նախապատրաստելու մեջ` ԱՄՆ կոնգրեսի ֆինանսավորմամբ, ինչը շատ լուրջ մեղադրանք է եւ պահանջում է ՀՀ իշխանությունների օպերատիվ արձագանքը:
Եթե Հայաստանի քաղաքական իշխանություններին չհաջողվի փարատել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ-պետությունների կասկածները, ապա կծագեն անվտանգային բնույթի լրջագույն խնդիրներ: Կասկածներ կան, որ այդ թրեինինգին մասնակցում էին նաեւ ԱԺ իշխանության խմբակցության պատգամավորներ, ինչն ավելի է սրում իրավիճակը:
Երկրորդ հարթությունը դա անցած տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ձեւավորվող կասկածներն են, որ այն նախապատրաստվել է որեւէ այլ պետությունում, իսկ ակտիվիստներն անցել են համապատասխան վերապատրաստում: Հայկական <հեղափոխության> առաջնորդներն անդադար կրկնում էին գործընթացի արտաքին քաղաքական ուղղության բացակայության մասին, սակայն այս տեսանյութը լուրջ կասկածի տակ է դրում այս հայտարարությունը:
Սա արդեն լրջագույն սպառնալիք է ներքին անվտանգության համար եւ իշխանությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները այդ կասկածները փարատելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր