Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 փետ 2019 14:52

Հանգի՜ստ նստեք տեղներդ.հեսա մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում, որ՝ ա՛յ, հերթական թանկացումը

Հանգի՜ստ նստեք տեղներդ.հեսա մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում, որ՝ ա՛յ, հերթական թանկացումըԱյսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների տարբերություններ կան:
Նա նշեց, որ դա կապված է խտության հետ, բայց նույն քաշի գազը տարբեր ծավալներ կարող է ունենալ, և խնդիրը լուծելու համար գազը պետք է լցնել կիլոգրամով: Նա արձանագրեց, որ գազի ակցիզի ավելացում չկա, պարզապես ծավալի նույն չափաբաժինը տրանսֆորմացվում է քաշի. «Բացարձակ որևէ հարկային ավելացում չի լինում»:
Վարչապետը հարցադրում արեց՝ արդյո՞ք այս փոփոխությունը կարող է բերել գազի գնի ավելացման, և ինքն էլ պատասխանեց՝ եթե գազի գնի ավելացում լինի, կնշանակի, որ գազալցակայանները հայտարարում են, որ մինչ այս բոլոր սպառողներին խաբել են, և սա պետք է լինի հարկային մարմինների ուշադրության կենտրոնում:

Միաժամանակ Փաշինյանը հավաստիացրեց, որ, եթե նույնիսկ գազի գինը բարձրանա, սպառողները չեն տուժում, որովհետև X գումար վճարելով՝ կստանա այնքան գազ, որքան ենթադրում էր, որ պիտի ստանա, մինչդեռ նախկինում X գումարի դիմաց ստանում էր X-Y քանակի գազ.
«Հետևաբար՝ սպառողի շահերը ոչ միայն չեն ոտնահարված, այլև պաշտպանված են: Ես սա ասում եմ, որովհետև համոզված եմ, որ հես ա ձեզ հայտնի շրջանակների լրատվամիջոցներն էսօր մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում, որ՝ ա՛յ, հերթական թանկացումը, կառավարությունն էս արեց, էն արեց, все пропало, клиент уезжает, гипс снимают, և էս կարգի այլ բաներ: Էնպես որ` շատ կարևոր է սա արձանագրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր