Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

15 փետ 2019 15:57

Ընդունում եմ սխալս, եթե...բայց չեմ դադարում քննադատել՝ի՞նչ է արել հայկական մշակույթի համար

Ընդունում եմ սխալս, եթե...բայց չեմ դադարում քննադատել՝ի՞նչ է արել հայկական մշակույթի համարԵս մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայնել եմ այն, ինչ ինձ պատմել են ԱՄՆ-ում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վիգեն Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված արտահայտությանը, թե «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ավագ սերնդի արվեստագետներին անվանել է «կոռումպացված»:
«Ես արդեն անձամբ պատասխանել եմ Մակունցին: Ես պարզապես բարձրաձայնել եմ այն, ինչ ինձ պատմել են ԱՄՆ-ում: Եվ այդ մարդն, ով ինձ պատմել է, շատ վստահելի արվեստագետ կին է: Եթե նման բան տեղի չի ունեցել, ես ընդունում եմ իմ սխալը, որ փոխանցել եմ չստուգված ինֆորմացիա»,- ասաց Ստեփանյանը:
Դիտարկմանը, թե Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե Վիգեն Ստեփանյանը չապացուցի իր խոսքերը, ապա ինքը դատական հայց կներկայացնի ընդդեմ դերասանի, Վիգեն Ստեփանյանն ասաց, որ ինքը կապ կհաստատի այն կնոջ հետ, ով իրեն պատմել է այդ մասին, որպեսզի հստակեցնի ամեն ինչ:

«Այնուամենայնիվ, ես չեմ դադարում քննադատել Մակունցի գործունեությունը մշակույթի նախարար եղած ժամանակ: Հարցը միայն այդ արտահայտության մեջ չէ: Լիլիթ Մակունցը՝ որպես մշակույթի նախարար, այդ ամիսների ընթացքում ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ է արել հայկական մշակույթի համար․ դրանք արդեն այլ հարցեր են»,- ասաց դերասանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր