Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

15 փետ 2019 16:54

Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինծառայությունից

Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինծառայությունիցԿառավարությունը փետրվարի 15-ի նիստում որոշեց բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ նախագծի հիմնավորման՝ բացառիկ դեպքերը հետեւյալներն են.
Մշակույթի եւ արվեստի բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ այդ բնագավառներում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:

Սպորտի բնագավառում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ այդ բնագավառում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:
Գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության եւ գիտության բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ քաղաքացու կողմից օրենքով սահմանված գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:
Նշվում է նաեւ, որ քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է կառավարության որոշմամբ` կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բնագավառներում պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր