Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 փետ 2019 10:36

Վանոն վերադառնում է.նրա վերադարձի առաջին դիմավորողներից մեկը հենց Նիկոլն էր.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուրջ աշխատանքներ են տարվում, եւ ապրիլին արդեն Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան»,- ասաց մեր աղբյուրը: Ովքե՞ր են «լուրջ աշխատանք» տանում։ «Իր փաստաբանները, անունները տալ չեմ կարող, նրանց ընտրել է անձամբ ինքը` Վանոն, եւ հիմնավորումները պատրաստելուց հետո, մինչեւ ապրիլ, գուցեեւ մայիս, Վանոն վերջապես վտարանդիությունից կվերադառնա»: Ի՞նչ հիմքերով, իսկ գուցե դա ընդամենը Ձեր եւ նրա մերձավորների ցանկությո՞ւնն է։ «Վաղեմության ժամկետը լրացել է»:
Պնդում կար, որ փախուստի հիմքով այդ դրույթը չի կարող աշխատել։ «Չկա նման բան. փաստաբանները նաեւ այդ հիմնավորումների վրա են աշխատում»: Հիշենք` Վանոյի «Վիրտուալ Հայաստան» հոդվածաշարը, որը բում էր առաջացրել երկուհազարականներին, տպագրվում էր հենց Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ»-ում. Վանոյի վերադարձի առաջին դիմավորողներից մեկը հենց Նիկոլն էր, եւ իր վերջին բացառիկ հարցազրույցը տարիներ առաջ նույնպես տպագրվել էր «Հայկական ժամանակ»-ում:
Ըստ որոշ աղբյուրների` բազում բացահայտումներ անող այդ հոդվածների մասով նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զգուշացրել էր ՀՀՇ-ին ու նրա լիդերին, որ պետք է դրանք դադարեցնել, այլապես «հակաքայլեր կձեռնարկվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր