Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

18 փետ 2019 15:22

Տո լո՞ւրջ ես ասում.Ինչ կա- չկա, քցի հպարտ ու աղքատ քաղաքացու վրա. Ինչո՞ւ Աղվանը նստած չէ

Տո լո՞ւրջ ես ասում.Ինչ կա- չկա, քցի հպարտ ու աղքատ քաղաքացու վրա. Ինչո՞ւ Աղվանը նստած չէՄի օր քո պաշտպանների 40-50 տոկոսը հասկանալու են, թե ինչով ես զբաղված, դու ըտենց նշանակումներ արա խելքից դուրս: Այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Եղիազարյանի խոսքերով, Քոչարյանի գործն ուղիղ վենդետա է. «Ո՞ւր է Աղվան Գառնիկիչը, այն մարդը, ով 135 հոգու մտցրեց բանտախցերը: Հլը դու փախար, բա մենք ինչու գնացինք նստեցինք, որ ոչ մի բան չէինք արել: Ասում է՝ մարտի 1-ը բացված է: Տո լո՞ւրջ ես ասում, որ բացված է: Բա որ բացված է, Աղվանն ինչու է դրսում: Ինչպես Մաշադյանը դարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ, նա Խաչատրյան Գագոյի աջ ձեռքն է: Կնոջդ խոսնակն ասում է, որ 20 տարի առաջ է տեսել նրան: Ինչու Աղվանի, Գագոյի մասին ծպտուն չկա, ինչու ծփպտուն չես հանում: Հիմա էս հպարտ քաղաքացու վրա նստել ես, հպարտ քաղաքացին քեզ շալակած տանում է: Ինչու էիր խոսում Սաշիկի մասին, 840 միլիոնի մասին էիր խոսում: Սա ասում եմ, որ հպարտ քաղաքացու գլուխը մտնի:
Հիմա էլ ասում է, որ աղքատությունը պետք է գլխներից հանեն: Յա, լո՞ւրջ ես ասում: Ինչ կա չկա, քցի հպարտ ու աղքատ քաղաքացու վրա: Ինչո՞ւ Աղվանը նստած չէ, ինչո՞ւ նախաքննությունը չի զբաղվել նրանով: Մեզ խուց մտցրեցին, դու էլ բարեհաջող փախար: Էլ չեմ ասում, թե ոնց փախար»,-ասաց Եղիազարյանը՝ հրաժարվելով ասել, թե ոնց է Փաշինյանը հեռացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր