Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

19 փետ 2019 12:10

Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր բռնելուց.էսպես շարունակեք՝ կքանդվի երկիրը

Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր բռնելուց.էսպես շարունակեք՝ կքանդվի երկիրըՈստիկանությունը երեկվանից հայտարարություն է տարածել, որ նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել,2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949.000 դրամ, յուրացվել է։ Դարի հանցագործություն:
Սա՞ է կոռուպցիայի դեմ պայքարը

Լավ այդ դպրոցում ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ պետք է էլեկտրական լարերը փոխեր, կամ կոտրած դուռն ու պատուհանը վերանորոգեր, թե կոտրած իրերը աշակերտներն էին վերանորոգում։
Սա ինչ լուրջ հայտնագործություն է։ Թե չգիտեինք, որ ամեն երկրորդ կառույցում նույն խնդիրը կար։ Պատճառը չե՞ք ուզում հասկանալ։ Նույն պատճառները, որ այսօր էլ կան։

Ստեղծված համակարգերի պայմաններում մարդիկ պետք է օրվա հացի խնդիր հոգային։
Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց, մանավանդ որ բռնողները հրեշտակներ չեն։
13 տարվա ընթացքում հափշտակել է գրեթե 4 մլն դրամ։ Իսկապե՞ս։ Իսկ որ մեր պետական մարմիններում մեկ օրվա ընթացքում մի քանի ամիս աշխատած հեղափոխականները պարգևավճարների տեսքով են նման գումար ստանում, դա ավելի բարոյակա՞ն է։

Պարգևավճարները արդարացնում էին, թե բա տարվա կտրվածքով 50 հազար դրամ է անում։ Դե հիմա էլեկտրիկի յուրացրած գումարը բաժանեք 13 տարվա։ Ձեր չդադարող յուրաքանչյուր քեֆ դրանից շատ արժե։
Խնդրում եմ ինձ չմատնանշեք օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ Այդ սկզբունքո՞վ են վարձատրվում կրթական համակարգի ու պետական այն մարմինների աշխատակիցները, որոնց պարգևավճարները հասնում են մի քանի միլիոնի։
Կրթական համակարգում այդ պարգևավճարի չափ գումար ստանալու համար անհրաժեշտ է կուտակել մի քանի տարիների ընթացքում ստացած աշխատավարձը։

Ոստիկանությունը ուրիշ բան ու գործ չունի՞։ Հանցագործությունների աճի այսօրվա պայմաններում, երբ արդեն մարզպետարաններն են թալանում, այսպիսի գործերի վրա են իրավապահ մարմինները կենտրոնացած։
Եվ նորից խնդրում եմ ինձ իրավական կարգավորումները մատնացույց չանեք, ես դրանք լավ գիտեմ, պարզապես իրավականության և բարոյականության մի նուրբ սահմանագիծ կա, որը խախտելը ոչ մի լավ արդյունքի չի բերում։ Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնում ե՞ք։ Կքանդվի երկիրը...։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր