Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

19 փետ 2019 13:55

Ամենաթալանչի պաշտոնյան. պետության հաշվին միալիարդատեր դարձած Գագիկ Խաչատրյանը պետք է վաղուց գտնվեր անազատության մեջ

Ամենաթալանչի պաշտոնյան. պետության հաշվին միալիարդատեր դարձած Գագիկ Խաչատրյանը պետք է վաղուց գտնվեր անազատության մեջԴեռևս 2018 թվականի հունիսին էի արտահայտվել, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ֊ին բան ունի պատմելու...

Օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ իմ հայտարարությունից հետո մոտ 8 ամիս անց Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Կարծում եմ՝ նա, ՀՀ քաղաքացիների ընկալման մեջ, որպես ամենաթալանչի պաշտոնյա, ՀՀ ընդդիմության կողմից թալանի մեջ ամենաշատ մեղադրված պաշտոնյա, պետության հաշվին միալիարդատեր դարձած մարդ, պետք է առաջին պատասխան տվողներից լիներ և վաղուց գտնվեր անազատության մեջ՝ պետության հաշվին միլիարդատեր դառնալու համար։

Հուսով եմ, որ նա 18,5 միլիոն դոլար նվիրելով չի ազատվի պատասխանատվությունից և հրապարակային, բաց ու թափանցիկ քննության արդյունքում պետությանը կվերադարձնի թալանածը և համապատասխան տարիներով պատիժ կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում համապատասխան խստացված ռեժիմով։
Կարծում եմ եթե, Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, ապա այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը։
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր