Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

20 փետ 2019 10:58

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի որդին՝ «զոհ». «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի որդին՝ «զոհ». «Հրապարակ»«Հրապարակ» թեևրթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի  ներկայացուցչի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»:


Մեզ չհաջողվեց պարզել՝  նրան նոր աշխատանք առաջարկվելո՞ւ է։ Նա հայաստանյան իշխանությունների և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի միջև ծագած հակամարտության «զոհն» է՝ զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պետի պաշտոնը, բայց ազատվեց, քանի որ ՀՀ իշխանությունը որոշեց ազատել Լևոն Մնացականյանին՝ նրան տեղափոխելով ԱԻՆ։
Արցախում վրդովված էին այդ տեղափոխություններից, և չի բացառվում, որ Սարգսյանը, որը համարվում է Արցախի լավագույն պաշտոնյաներից մեկը, ինքնակամ հեռացած լինի՝ վիրավորված իր հանդեպ վերաբերմունքից»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր