ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

20 փետ 2019 12:30

Տեսանյութ. Ոստիկանների բացահայտումները ԵՊՀ-ում. Ռեկտորը որպես կաշառք 10 հազար դոլարի գույք է ստացել

Տեսանյութ. Ոստիկանների բացահայտումները ԵՊՀ-ում. Ռեկտորը որպես կաշառք 10 հազար դոլարի գույք է ստացելՈստիկանները ԵՊՀ-ում կատարված ապօրինություններ են բացահայտել: Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ համացանցում առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ:

Այդ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն են ուղարկվել պետական վերահսկողական ծառայության կողմից Երեւանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների նյութերը: Նյութերում առկա են եղել համալսարանում կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ:
Այդ տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի ընթացքում հայտնաբերվել են մայր բուհում կատարված մի շարք չարաշահումներ:
Պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլեւ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետեւանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:
Պարզվել է նաեւ, որ Երեւանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետեւանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կոռպուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են հրավիրել Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարին:
Գլխավոր վարչությունում տրված հաղորդման համաձայն՝ ընկերության փաստացի ղեկավարը համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Մասնավորապես, բուհի ղեկավար պաշտոնատար անձը (խոսքը ըստ NEWS.am-ի տեղեկությունների ռեկտոր Արամ Սինոյանի մասին է-խմբ) ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը եւ առանձնատունը, ինչպես եւ ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել:
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու եւ կաշառք տալու հատկանիշներով:
Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր