Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

20 փետ 2019 12:45

ՊՊԾ գնդում պատանդառված ոստիկանը չի առարկում, որպեսզի համաներում տարածվի խմբի անդամների վրա

ՊՊԾ գնդում պատանդառված ոստիկանը չի առարկում, որպեսզի համաներում տարածվի խմբի անդամների վրա«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, ՊՊԾ գնդում պատանդառված ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանը չի առարկում, որպեսզի համաներում տարածվի խմբի անդամների վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայուրում հայտարարեց նա։ Տուժողի պնդմամբ՝ 2016թ․ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում սահմանափակվել է իր ազատ տեղաշարժը, ենթարկվել է հոգեբանական ճնշումների, սակայն ֆիզիկակա վնաս չի կրել։ 
Մարտիրոսյանն, ով ծառայում է պետական պահպանության գլխավոր վարչության հատկապես կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահնպանության գնդում,  պատմեց, որ 2016թ․ հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 6։20-ի սահմաններում զանգահարել են իրեն և հայտնել, որ տագնապ է հայտարարված և պետք  է անհապաղ ներկայանա ծառայության։

«Հասա Խորենցի փողոցի կամուրջի մոտ՝ նկատեցի, որ «Կռազը» հարվածել է դարպասներին, երբ մի քիչ էլ առաջացա՝ ինքնաձիգով զինված անձինք կանգնացրեցին ինձ, ինքնաձիգն ուղղեցին ինձ վրա, հարցին, թե ով է ինձ ուղարկել,  ստուգեցին գրապաններս, վերցրին հեռախոսս, ասացին, որ մտնեմ անցագրային կետ։ Այնտեղ տեսա Վարդան Եղիազարյանին և Վալերի Օսիպյանին, որից հետո հրաձգություն տեղի ունեցավ, հետո Օսիպյանը եկավ ու ասաց, որ հրաձգության արդյունքում ոստիկաններ են վիրավորել»,-պատմեց նա։
Տուժողը հայտնեց, որ ինքը գնդի տարածքում մնացել է երեք ժամ և ազատ է արձակվել խմբի անդամների հետ  իրավապահների բանակցությունների արդյունքում։
Մարտիրոսյանը նշեց, որ գնդի տարածքում 17-18 անձի է տեսել, ովքեր զինված էին ինքնաձիգներով, «Մակարով» տեսակի արճանակնրով, մարտական նռնակներով։  Նա ասաց, որ առաջինն ում տեսե է ինքնաձիգով զինված՝ Մարտիրոս Հակոբյանն էր, հետո իրեն է մոտեցել Արեգ Կյուրեղյանը։
Նա պնդեց, որ գնդի տարածքում գտնվելու ընթաքում ֆիզիկակա վնաս չի կրել, միայն հոգեբանական ճնշման է ենթարկվել։
«Ամբողջ իրավիճակը վախ ներշնչող էր»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր