Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

20 փետ 2019 15:36

ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին Արամ Սիմոնյանը հերքում է՝ մեզ հարցաքննության չեն կանչել

ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին Արամ Սիմոնյանը հերքում է՝ մեզ հարցաքննության չեն կանչելԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հերքում է ոստիկանության տարածած այն հաղորդակգությունը, թե բուհում իրականացվել են ստուգումներ և չարաշահումներ են բացահայտվել. «Մենք հայտարարություն ենք պատրաստում հիմա այդ հարցի շուրջ, մեզ հարցաքննության չեն կանչել, սա ոստիկանության բացթողումն է, բայց սա թողնենք իրենց խղճին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինքն առանձնակի խոշոր չափի կաշառք է վերցրել, նա ասաց, որ գործարք կատարվել է համալսարանի և տվյալ ընկերության միջև: Այն հարցին, թե արդյոք ԵՊՀ-ի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես նաև ջեռուցման համակարգ է տեղադրել, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Մինչև 2015 թվականը գույքի դիմաց վճարվել է մասնավոր ձևով: Մարդը ծառայություն է մատուցել, պիտի վճարվի, որը կապ չունի համալսարանի հետ: 

Էդպիսի բաներ են գրում, հրահրում են, որպեսզի շոուն ստացվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ոստիկնությւոնը հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ ԵՊՀ-ում ապօրինություններ են բացահայտվել, այդ թվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վերցրել է առանձնակի խոշոր չափերի կաշառք:
Ոստիկանների բացահայտումները ԵՊՀ-ում. Ռեկտորը որպես կաշառք 10 հազար դոլարի գույք է ստացել
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր