Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 փետ 2019 12:29

Կինը երբեք սեքսով չի զբաղվել. ինչպես եւ երբ կարող էր կինը հղիանալ

Կինը երբեք սեքսով չի զբաղվել.  ինչպես եւ երբ  կարող էր կինը հղիանալԳույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:
Փետրվարի 6-ին կինը գանգատվելով որովայնի ուժեղ ցավերից հիվանդանոցում է հայտնվել: Երբ բժիշկները նշել են, որ նա ծննդաբերում է, նա լսել անգամ չի ցանկացել այդ մասին: Կինը պնդել է, որ երբեք զուգընկեր, առավել եւս սեքս  չի ունեցել եւ առաջարկել է կուսության թեստ անել:
Բժիշկները ենթադրել են, որ կինը հղիությունը չի նկատել ավելորդ քաշի պատճառով: Բժշկի հարցին՝ կարող էր արդյոք նա հարբել երեկույթին եւ պատահաբար հղիանալ, պացիենտը նշել է, որ ալկոհոլ չի օգտագործում: Նա նաեւ նշել է, որ չի սիրում տղամարդկանց, որ ոչ մեկի հետ չի հանդիպել եւ սեքսով չի զբաղվել:
Ծննդաբերության ժամանակ չինուհին բղավել է, որ բժշկական սխալ է կատարվել եւ անընդհատ խանգարել է ծնունդն ընդունել պատրաստվող բժշկին:
Ի վերջո բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում անել: Նորածին երեխային նրանք փոխանցել են կնոջ ծնողներին, քանի որ նա չի ցանկացել անգամ մոտենալ նորածնին: Դեռ հայտնի չէ, թե ինչպես եւ երբ  կարող էր կինը հղիանալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր