Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ են եղել
![Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ են եղել Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ են եղել](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1550749666_66-5.jpg)
Վանեցյանը հայտնեց, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. «Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ են եղել: Նա չի հրավիրվել ԱԱԾ»:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում ժամանակավրեպ ասվածը, Վանեցյանը նշեց, որ Խաչատրյանի մասով աշխատանքներ իրականացվում են, սակայն չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ և հրավերներ ԱԱԾ. «Ես մի կարևոր բան եմ ուզում ասել. ԱԱԾ-ի կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չունեն: Եթե մենք ինչ-որ գործ հարուցում ենք, քննում ենք, ավարտում, երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն: Ինչի մասին մենք հայտարարում ենք, ստանում են իրենց 100 տոկոսանոց ապացույցները: Կարող է տպավորություն ստեղծվի, թե մենք դանդաղ ենք գործում, բայց հավաստիացնում եմ բոլորին, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, սակայն պետք է ունենանք 100 տոկոսանոց ապացույցներ և առաջնորդվենք օրենքով: Օդում կախված լուրերը մեզ չեն վերաբերում, մեր ծառայությունը գործում է միայն կոնկրետ փաստերով: Այսինքն, այն բոլոր հրապարակումները, որ սա գողացավ, սրան չբռնին, տարբերություն են դնում, այդպես չէ»: