Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

21 փետ 2019 18:48

Ջավախքում բացվեց 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Ջավախքում բացվեց 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիանՓետրվարի 20-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Ջավախքում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: 
 
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ, գործադիր վարչությունը, «Կարիտաս Վրաստան»-ի ղեկավար կազմը՝ Բեն Բեթ Յադեգարի և Անահիտ Մխոյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները՝ (ԱՏՁՄ) Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, լաբորատորիայի սաները և այլ հյուրեր Վրաստանից ու Հայաստանից:
 
Սոս Սահակյանը իր ելույթում նշեց, որ Արմաթ բառը կարելի է հասկանալ որպես հայկական մաթեմատիկա, որի հետաքրքրությունն ամբողջ աշխարհում կա: Ջավախքի երեխաների հակվածությունը դեպի բնական գիտությունները թույլ է տալիս խոսել զարգացման հեռանկարների մասին:
 
Կարեն Վարդանյանի խոսքերով, Արմաթ-Հեշտիայի սաները հնարավորություն ունեն առաջ ընկնել մյուս պատանիներից, քանի որ այսպիսի կոմպլեքս լաբորատորիաներ շատ քիչ են անգամ աշխարհի զարգացած երկրներում: Այս լաբորատորիաները շատ կարևոր են ՏՏ ոլորտի զարգացման համար: Դրանք երեխաներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ստացած տեխնոլոգիական գիտելիքներն օգտագործել և գումար վաստակել: Անկախ նրանից Սան-Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում:
 
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն էլ նկատեց ճանապարհների վատթար վիճակը և նշեց, որ կփորձեն վրացական իշխանություննրի հետ համագործակցել խնդրին լուծում տալու համար:
 
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը ուրախությամբ փաստեց, որ Ջավախքում բացվում է արդեն 2-րդ «Արմաթ» լաբորատորիան: Առաջինը բացվել է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի հովանավորությամբ Ախալքալաքում: 
 
Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր