Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 փետ 2019 12:56

Հեռացրել են քաղցկեղով ախտահարված լեզուն եւ ձեռքի հյուսվածքներից նորը ստեղծել

Հեռացրել են քաղցկեղով ախտահարված լեզուն եւ ձեռքի հյուսվածքներից նորը ստեղծելԲրիտանիայից  58-ամյա Ջոաննա Սմիթի մոտ լեզվի քաղցկեղ էր առաջացել: Նրա կյանքը փրկելու համար բժիշկները հեռացրել էին ուռուցքը՝ լեզվի մեծ մասի հետ, իսկ հետո վերականգնել լեզուն՝օգտագործելով պացիենտի ձեռքի հյուսվածքները:
Ամեն ինչ սկսվեց լեզվի փոքրիկ խոցից: Անցյալ տարվա հոկտեմբերին Ջոաննան զգաց, որ ինչ-որ բան այն չէ եւ որոշեց բժշկի դիմել: Սկզբում նրան վերքի ապաքինման համար գել տվեցին, սակայն այն չօգնեց. խոցը շարունակում էր մեծանալ: Երբ հիվանդին ուղարկեցին բիոպսիայի, պարզվեց, որ նա քաղցկեղ ունի:
Ջոաննային բացատրեցին, որ նրան մնացել է 10 ամիս ապրել, սակայն նրա ապրելու հավանականությունը զգալիորեն կավելանա, եթե հեռացնեն լեզուն: Ջոաննան համաձայնվել էր վիրահատությանը:
Այս տարվա հունվարին նրա լեզուն  հեռացրել էին: Վիրահատությունը 15 ժամ էր տեւել, դրան մասնակցել էր 29 մասնագետ: Որպեսզի պացիենտն ընդհանրախես առանց լեզվի չմնա, ձեռքի մաշկից եւ մկաններից նոր օրգան էին ստեղծել: Նոր օրգանի արյան մատակարարումն ապահովվում  է ձեռքից վերցրած երակից: Սկզբում բժիշկները փորձել էին պացիենտի ոտքի մկանները վերցնել, սակայն դրանք չէին աճել:
Այժմ Ջոաննան կարողանում է նորմալ խոսել: Իսկ վերջերս սկսել է պինդ սնունդ ուտել, մինչդեռ մի քանի ամիս միայն հատուկ հեղուկ կոկտեյլներով էր սնվում: Նրա լեզուն այլեւս համ չի զգում, սակայն  զգում է քիմքը:
Անալիզները ցույց են տվել, որ Ջոաննան լիովին բուժվել է քաղցկեղից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր