Անհանգստացած եմ, որ այս հարցում ՌԴ-ն ու Ադրբեջանը համագործակցում են՝«Զանգեզուրի միջանցքը» Մեղրիով Նախիջևան տանող երթուղու համար          Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում       Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին    

22 փետ 2019 15:25

Հայտնաբերվել է պոռնոյի դիտման անսպասելի «կողմնակի ազդեցություն»

Հայտնաբերվել է պոռնոյի դիտման անսպասելի «կողմնակի ազդեցություն»Կանայք, զուգընկերները կամ ամուսինները, ովքեր պարբերաբար պոռնո են դիտում, կարող են բախվել մարսողական վարքագծի խախտումների հետ։ Այդպիսի կանայք հաճախ մեղք են զգում շատ ուտելու համար եւ հաճախ չափազանց մտահոգ են սեփական քաշով կամ ճարպային կուտակումներով։
International Journal of Eating Disorders –ում հրատարակված հետազոտության համաձայն, որ կատարել են  Ohio State University-ի գիտնականները, տղամարդիկ, որոնք հաճախ են պոռնո դիտում, ավելի հաճախ են ճնշում գործադրում իրենց զուգընկերուհիների վրա, պահանջելով, որ նրանք նիհարեն, ինչը ավելի է վատացնում կանանց սննդային վարքագծի խախտումը։
Այս հետազոտությունը կարելի է համարել առաջինը՝ այն առումով, որ ոչ թե երիտասարդ աղջիկների, այլ երկարատեւ հարաբերություններ հաստատող հասուն կանանց վրա զուգընկերների ազդեցության մասին է։ Հետազոտությանը մասնակցած կանանց միջինը տարիքը 34 է։
Հետազոտության մասնակից 409 ամերիկուհիներ, որոնք հարաբերությունների մեջ են տղամարդկանց հետ, պատասխանել են այնպիսի հարցերի, որոնք պարզում են սննդային վարքագծի խախտման ախտանշանները։ Նրանց հարցրել են նաեւ իրենց նիհարել ստիպող զանգվածային լրատվամիջոցների, զուգընկերների, ընկերների եւ ընտանիքի անդամների կողմից ճնշումների մասին։ Կանայք նաեւ հայտնել են, թե քանի ժամ է շաբաթական իրենց այժմյան կամ նախկին զուգընկերը պոռնո դիտում։
Այնուհետեւ հետազոտողները վերլուծել են պատասխանները եւ կանանց մոտ սննդային վարքագծի խախտման, զուգընկերոջ կողմից ճնշումների ենթարկվելու եւ հաճախ պոռնո դիտելու միջեւ հստակ կապ հայտնաբերել։ Ընդ որում, նիհարել պահանջելու ճնշումը զուգընկերոջ կողմից ավելի կործանարար ազդեցություն է ունեցել, քան նման ճնշումը այլ մարդկանց կողմից։
Հետազոտողների խոսքերով, այս բոլոր գործոնները հասկանալը կարող է բարելավել սննդային վարքագծի խախտման պրոֆիլակտիկան եւ բուժումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր