Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

22 փետ 2019 16:27

«Հայրենիքից հող չունենք հանձնելու».Եթե մտավախություն չկա, չի նշանակում որ պետք է քնած մնանք

«Հայրենիքից հող չունենք հանձնելու».Եթե մտավախություն չկա, չի նշանակում որ պետք է քնած մնանքՀայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները փետրվարի 26–ին ժամը 18.00–ին հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում` «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Վահանգն Չախալյանը։
«Հակված չենք մտածելու, որ հայրենի իշխանությունները հանուն ինքնանպատակ խաղաղության կարող են գնալ ապազգային քայլերի՝ հակառակորդի հետ հնարավոր զիջումներ ու փոխզիջումներ բանակցելով, մյուս կողմից հանրահավաքը դիտարկում ենք այս հարցում լրացուցիչ աջակցություն վարչապետին, բանակցային գործընթացում ազգային եւ պետական շահերի վստահաբար առաջմղման տեսանկյունից»,–նշեց նա։

Վահագն Չախալյանը հավելեց, որ այս հանրահավաքը կապված չէ որեւէ մտավախության հետ. «Եթե մտավախություն չկա, չի նշանակում որ պետք է քնած մնանք»,–նշեց նա։ Հանրահավաքը, նրա խոսքով, կունենա շարունակական բնույթ, քանի դեռ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր