Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը:
Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել ոտքով:
Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմն արձանագրել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը:
Ժամը 16:25-ի դրությամբ քաղաքացու դին ՊՆ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան քաղաք, իսկ մյուս 4 լեռնագնացներին փրկարարներն ուղեկցել են «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց: