Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ
Արդեն իններորդ ամիսն է, որ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, կրքերը չեն հանդարտվում, իսկ ցուցարարները շարունակում են գյուղապետի հրաժարականը պահանջող ակցիաները: Գյուղացիները կառավարության և իրավապահ մարմիններից անհապաղ լուծում են պահանջում, քանի դեռ անդառնալի հետևանքներ չեն եղել՝ համայնքապետարանի փակ դռների հերթափոխողների ու համայնքապետի կողմնակիցների միջև:
Վերջին՝ ավելի քան 21 օրերին համայնքի բնակիչները փակում են գյուղապետարանի շենքը: Համայնքապետարանի աշխատակիցները փորձել են մտնել շենք և այնտեղից դուրս բերել որոշ փաստաթղթեր մանկապարտեզի
և դպրոցին վերաբերող, այդ մասին մեզ հայտնեցին գյուղացիները, ովքեր համայնքապետարանի աշխատկիցներին թույլ չեն տվել
գույքը անհասկանալի ու անակնկալ հեռացնելու փորձը:
Մեզ հետ զրույցում համայնքի բնակիչները դժգոհեցին, որ մարզպետարանի աշխատակիցները հաճախ են միջամտում իրենց և համայնքապետին. «Արշալույսցիների շուրջ 750 ստորագրությունը,
որը ուղղվել է համայնքապետի հրաժարականի պահանջով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեզ անհասկանալի պատճառով հայտնվել է մարզպետարանի որոշ
աշխատակիցների ձեռքը և հասել գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին, ով տեղեկանալով
ստորագրահավաքին մասնակցած անդամների մասին, սկսել է առանձին-առանձին զանգել
կանչել իր մոտ ու իր ձևերով սպառնալ, որ հրաժարվեն
իրենց նախնական տրված ստորագրությունից»,-մեզ հետ զրույցում զայրացած պատմեց արցախյան
ազատամարտի մասնակից Շահբազյան Արմենակը:
Գյուղացիները պահանջում են համայնքապետ
Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը նրա կողմից թույլ տրված ապօրինությունների և չարաշահումների
համար.«Կարկտահարության վնասները կրող գյուղացիների մեջ խտրականություն է դրել, ով
իր կողմնակից է նրան դրամական օգնության է տրվել՝ իսկ մյուսներին ոչնչով չի օգնում, փոխարենը սպառնում
է՝ ջերմոցային տնտեսություն հիմնածները ցելոֆոնե կարկասներով համարել է ապօրինի և գյուղացիներին սպառնում է տույժ-տուգանքներով (200-250) հազար դրամ, որ հրաժարվեն իր դեմ տրված ստորագրություններից: Գյուղի հարստությունը ամբողջ
քանդել վաճառել է (խողովակաշարը), որը նույնիսկ պարզել է համայնքապետարանը աուդիտի անցկացումից հետո: Մանկապարտեզում ևս
800 հազար դրամի յուրացում կար, որը հետ գանձում կատարվեց, չնայած ես կարծում եմ որ հիմնական չարաշահումները դեռ չեն
գտել քանի-որ չի կարող պատահել, որ 200 մլն. դրամ
ծախսած լինեն մանկապարտեզի վերանորոգման համար, այն դեպքում երբ շենքը նորմալ ու բարվոք վիճակում էր: Բացի այդ գյուղապետը խառնված է դպրոցի գործերին և հաշվապահական թղթերը պահում է համայնքապետարանում, որը իրավունք չունի, դպրոցում և մանկապարտեզում երկու պահակ և երկու կատյոլչիկ է գրանցել, եթե դպրոցը համայնքապետարանինը չի ի՞նչ գործ ունի նա խառնվի այդ գործերին:
Մենք չենք հանդուրժի նման գյուղապետին, ով բացի չարաշահումները, խտրականություն է դնում գյուղացիների մեջ իր համակիր գյուղացիներին օգնում է, իսկ ովքեր բողոքում են իր ապօրինությունների դեմ ահաբեկում և սպառնում է անգամ փաստաթղթերը չի կնիքում եթե դրանց անհրաժեշտությունը լինում է: Երեկ հարևաններից մեկի այգին են այրել, մի նպաստառուի փաստաթղթերը չի տվել քանի-որ իր դեմ են եղել, մյուսին սպառնացել է՝
թևերտ կջարդեմ, որ գնաս ակցիային մասնակցես, նա չարիք է, դև է գյուղապաետ չէ: Չնայած դրան ես կարծում եմ մարզպետարանում նրան քավոր-սանիկ խաղացող կա հակառակ դեպքում նրա ձեռքը չպետք է ընկներ ստորագրահավաքին մասնակցողների տվյալները: Մենք չենք հասկանում ի՞նչու կառավարությունը մյուս համայնքների նման չի միջամտում և գյուղապետի կողմից կատարված ապօրինությունների սպառնալիքների լուրջ չի վերաբերվում»,-վերջացրեց իր խոսքը ազատամարտիկ Արմենակը և ավելացրեց, որ պայքարելու են մինչև արդարացի լուծում չլինի իր գյուղի համար:
Հ.Գ. Որպեսզի մերկապարանոց չհնչի մենք պատրաստ ենք լսել նաև մյուս կողմին:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի