Սեքսուալ հեղափոխության նոր ալիք. «դիգիսեքսուալների» դարաշրջան է սպասվում
![Սեքսուալ հեղափոխության նոր ալիք. «դիգիսեքսուալների» դարաշրջան է սպասվում Սեքսուալ հեղափոխության նոր ալիք. «դիգիսեքսուալների» դարաշրջան է սպասվում](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1550907818_niski-poped-seksualny-para-odwrocona-lozko.jpg)
«Ինտիմ հարաբերությունների մասին մեր պատկերացումը փոխած տեխնոլոգիաների շնորհիվ, մենք արդեն հիմա սեքսուալ հեղափոխության ալիք ենք վերապրում: Սակայն մենք կարծում ենք, որ սեքս ինդուստրիայում տեխնոլոգիաների զարգացման նոր փուլ կսկսվի, որը կփոխի սեքսուալ նույնականության ընկալումը», -նշվում է Independent-ում հրապարակված հոդվածում:
Ըստ գիտնականների՝ «դիգիսեքսուալների» դարաշրջան է սպասվում: «Digisexual» նշանակում է մարդ, որը սեքսուալ շփման տեխնոլոգիական ձեւեր է նախընտրում: Դա նշանակում է, որ «դիգիսեքսուալները» նախընտրում են ոչ թե մարդուն, այլ սեքս-ռոբոտին, վիրտուալ իրականությունը (VR) եւ այլն:
Մասնագետները նշում են, որ նոր տեխնոլոգիաները սկսում են զգալի ազգեցություն ունենալ ինտիմ կյանքի վրա, քանի որ կարող են ուժեղ սեքսուալ զգացողություններ առաջարկել, որոնք կախված չեն զուգընկերոջ գործողություններից: Հաջողված գովազդի օրինակ կարող են լինել սեքս-ռոբոտները. դրանք դեռ գոյություն չունեն, սակայն լայնորեն քննարկվում են լրատվամիջոցներում:
Այսօր մի շարք ընկերություններ աշխատում են իրական սեքսբոտերի (sexbots) ստեղծման ուղղությամբ: Սակայն կա մեկ էական բացասական կողմ՝ արհեստական ինտելեկտը դանդաղ է աշխատում:
Այս ֆոնին վիրտուալ իրականության ոլորտում զարգացման առաջընթաց է նկատվում. VR-ն հնարավորություն է տալիս դուրս գալ պոռնոգրաֆիայի պասիվ դիտման սահմաններից: Դրան հավելելնք վիրտուալ աշխարհների գրավիչ միջավայրը եւ ուղեղի վրա նման տեխնոլոգիաների ազդեցությունն ավելի քան ակնհայտ կդառնա:
Ընդ որում գիտնականներն ուշադրություն են դարձնում նրան, որ ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարը վաղ թե ուշ սկսում է հավատալ իր եւ մարդակերպ տիկնիկի միջեւ հարաբերություններին: Նույնն էլ վիրտուալ իրականության դեպքում է. ճշմարտանմանության պատրանքը, եռաչափ պատկերը, հուժկու ձայնը ստիպում են ուղեղին հավատալ, որ վիրտուալ օբյեկտը գոյություն ունի: Նշանակում է, մարդը վիրտուալ իրադարձություններին սկսում է այնպես արձագանքել, ինչպես, եթե դրանք իրականում կատարվեին:
Նորագույն տեխնոլոգաիների զարգացումը կհանգեցնի նրան, որ մարդիկ վիրտուալ սեքսուալ փորձը լիովին իրական կհամարեն:
«Առաջիկա տասնամյակներին, երբ այդ տեխնոլոգիաներն ավելի առաջադեմ դառնան, կմեծանա այն մարդկանց թիվը, որոնք բացառապես կնախընտրեն վիրտուալ իրականությունում կամ այլ հայտնագործությունների միջոցով սեքսը: Դա նոր սեքսուալ նույնականության տարածմանը կհանգեցնի՝ դիգիսեքսուալությանը», - նշում են փորձագետները՝ մտահոգություն հայտնելով, որ դիգիսեքսուալները, ամենայն հավանականությամբ, չեն ընդունվի եւ կքննադատվեն հասարակության կողմից: