Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

23 փետ 2019 12:45

Ստամբուլի ռեստորաններից մեկում Քրիստոսն ու նրա աշակերտները` թուրքական շոու բիզնեսի անդամների դեմքերով

Ստամբուլի ռեստորաններից մեկում Քրիստոսն ու նրա աշակերտները` թուրքական շոու բիզնեսի անդամների դեմքերովՊոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում գտնվող ռեստորաններից մեկում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» հայտնի որմնանկարը ծաղրանկարի տեսքով ներկայացնելու առնչությամբ:
Ստամբուլում հրատարակվող հայկական «Լույս» ամսագրից տեղեկանում ենք, որ ծաղրանկարը, որտեղ Հիսուս Քրիստոսն ու նրա աշակերտները ներկայացված են թուրքական շոու բիզնեսի անդամների դեմքերով, Աթեշյանի բողոքից հետո հանվել է ռեստորանի պատից:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ իր գրավոր բողոքից հետո ոստիկանության աշխատակիցները պարտադրել են ռեստորանի տերերին հանել նկարն ու հանդես գալ գրավոր ներողությամբ:
Ռեստորանի տնօրինությունը հայցել է քրիստոնյա համայնքի ներողամտությունը՝ շեշտելով, որ իրենք որևէ հետին միտք չեն ունեցել և որ տեղի ունեցածը սխալմունք է:
Ստամբուլի ռեստորաններից մեկում Քրիստոսն ու նրա աշակերտները` թուրքական շոու բիզնեսի անդամների դեմքերով

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր