Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

23 փետ 2019 14:26

Տղամարդիկ եւ կանայք՝ սեքսում ամենառոմանտիկ դիրքերի մասին

Տղամարդիկ եւ կանայք՝ սեքսում ամենառոմանտիկ դիրքերի մասինՍուրբ Վալենտինի օրվան ընդառաջ՝ տղամարդիկ եւ կանայք պատմել են սեքսում ամենառոմանտիկ դիրքերի մասին։
Mirror-ը, վկայակոչելով 2 000 մարդու շրջանում Euroclinix-ի կատարած հարցումները, հայտնում է, որ ամենառոմանտիկ է ճանաչվել միսիոներական դիրքը, որի օգտին «քվեարկել է» կանանց 64 եւ տղամարդկանց 48 տոկոսը։ Երկրորդ տեղը հարցվածները միաձայն տվել են «գդալի» դիրքին՝ որպես ամենացանկալին բոլոր սիրահարների օրվա համար։
Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք համաձայնել են այն հարցում, որ հեծյալի դիրքը նույնպես ծայրահեղ ռոմանտիկ է։ Դրա գրավչությունն ու զգացմունքայնությունը գնահատել է կանանց 4 եւ տղամարդկանց 10 տոկոսը։ Հետաքրքիրն այն է, որ նույն դիրքը, սակայն մեջքով դեպի զուգընկերը, որեւէ դրական գնահատականի չի արժանացել։
Սեքսի ամենառոմանտիկ «հիթ-շքերթն» ամփոփում է «խեցգետնի» դիրքը կամ «դոգի-սթայլը»։
Ռոմանտիկ մթնոլորտի սաստկացման համար փորձագետները խորհուրդ են տալիս մահճակալի վրա վարդի թերթիկներ լցնել, ինչպես նաեւ՝ սեքսի ժամանակ միմյանց հաճոյախոսություններ անել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր