ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

25 փետ 2019 12:19

Ոստիկանությունը պարզել է Էրեբունիում կրակոցների դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը. լրացված

Ոստիկանությունը պարզել է Էրեբունիում կրակոցների դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը. լրացվածՈստիկանությունը պարզել է այս գիշեր Էրեբունիում կրակոցների դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը: Այսդ առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.   «Փետրվարի 24-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու: Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ հիվանդը տեղափոխվել է Այվազովսկու փողոցից: Նույն օրը, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ևս մեկ հաղորդում է ստացվել՝ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 26-ամյա երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Այվազովսկու փողոցում:
Նույն օրը, ժամը 22.15-ին, հիվանդանոցից երրորդ հաղորդումն է ստացվել՝ «աջ ազդրի հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ ավտոմեքենան վարելու ժամանակ Էրեբունու տարածքում զգացել է ոտքի ցավ և լսել ուժեղ ձայն: Նույն օրը Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, իսկ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/1 հասցեում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի պարկուճներ: Ոստիկանության ծառայողները ճշտել են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ, ճշտվել է դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը, սակայն քննության շահերից ելնելով հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Երեւանում այս գիշեր կրակոցներ են հնչել. «Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի մական, արնանման հետքեր եւ արյունոտ բաճկոն: Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր: Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշումով ստեղծվել է քննչական խումբ եւ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր