Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 փետ 2019 18:36

Թե՛ օրհներգը, թե՛ զինանշանը փոփոխման կարիք ունեն. Տեսանյութ

Թե՛ օրհներգը, թե՛ զինանշանը փոփոխման կարիք ունեն. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը խոսեց պետական խորհրդանիշերի կարևորություն և մշակույթի ձևավորուման, օրհներգի  փոփոխության հետ առընչվող հարցերի շուրջ:
 
Ըստ Պավել Սարգսյանի թե՛ օրհներգը, թե՛ զինանշանը փոփոխման կարիք ունեն, սակայն զինանշանի դեպքում այն ավելի դժվար կլինի, քանի որ պետությունը բավական մեծ ֆինանսական միջոցներ պետք է ծախսի, բացի այդ զինանշանի համար կան հաստատված չափորոշիչներ, որոնք ամրագրված են Սահմանադրության մեջ. «Օրհներգի փոփոխությունը մի քանի օրվա գործ չէ, դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու տարի, ինչպես նաև այն պետք է փոփոխվի միայն մրցութային կարգով, որի անցկացման համար պետք է ձևավորվի հատուկ հանձնաժողով, որը կլինի Կառավարությանը կամ Ազգային ժողովին կից։ Պետք է լինի ընտրության հնարավորություն, այլ ոչ թե սահմանափակվի մեկ տարբերակով»,-ասաց Պավել Սարգսյանը, հավելելով, որ ներկայիս օրհներգը ունի և՛ դրական և՛ բացասական կողմեր։ Դրականը նրա պատմական անցած ճանապարհն է, սակայն տեքստի և երաժշտության առումով մի շարք թերություններ կան:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր