«Անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանին, փաստորեն, լավ էլ խորհուրդ տվող կա. «Իրատես»

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում վճռական ու որոշիչ դերակատարում ունի նրա կինը և, ըստ տեղեկությունների, բացի ներհայաստանյան ֆինանսական տարբեր հոսքերի տիրապետելուց, սփյուռքի հետ ֆինանսական հարցերը ևս նա է լուծում, էլ չենք խոսում կադրային հարցերում վճռական խոսքի իրավունքի մասին:
Նրա հիմնադրած երկու հիմնադրամները` «Իմ քայլը» և «City of smile»-ը կարողանում են լուծել այնպիսի հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանն անգամ իր ճարտասանությամբ դժվար թե կարողանա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին միայն թվում է, թե ինքն իշխանությունում միակ «ասողն» է:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բնութագրած «անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանին, փաստորեն, լավ էլ խորհուրդ տվող կա, ավելին, դրսի գործարարների հետ էլ Աննա Հակոբյանն է աշխատում, և նրա միջոցով են ձեռք բերվում գրեթե բոլոր պայմանավորվածությունները:
Այնպես որ, կարելի է չզարմանալ, եթե առաջիկայում ստեղծվելիք սփյուռքի հարցերով կառույցի հանձնակատար նշանակվի Աննա Հակոբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: