Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են          ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին       Առաջարկում ենք, ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհենք    

27 փետ 2019 12:08

Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք».մենք էլ պիտի ասենք՝ «բոլորս թյուրք ենք»

Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք».մենք էլ պիտի ասենք՝ «բոլորս թյուրք ենք»Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով է հանդես եկել:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նա Խոջալուի դեպքերն անվանել է «ցեղասպանություն» և հավելել, որ Խոջալուում տեղի ունեցածը կապված է դաշնակցականների հետ:

Փաստաբանների միության նախագահի համոզմամբ` դեպքերի պատասխանատուներից շատերը հայտնվել են Հայաստանի պետական կառավարչական ապարատում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Ֆեյզիօղլուն համոզմունք է հայտնել.
«Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք» և փորձում են ստիպել արևմտյան աշխարհին, որպեսզի ընդունի դա: Ի հեճուկս դրան՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թյուրք ենք»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր