Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

27 փետ 2019 12:27

Դատարանը քննում է Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ ներկայացրած բողոքը

Դատարանը քննում է Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ ներկայացրած բողոքըԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ քննում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։
Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել ՀՔԾ քննիչ Կոստանդյանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, քերական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին 2017թ. փետրվարի 6-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հունիսի 7-ի որոշմամբ, ինչպես նաեւ ավագ դատախազ Պետրոսյանի որոշմամբ հարուցված վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը դատախազ Մուրադյանի կողմից վերացնելու որոշմամբ մեղադրյալ (արդարացված) Արաքս Դիլանյանի կրկնակի քրեական հետապնդման ենթարկվելու իրավունքի խախտումը։


Հիշեցնենք, որ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր