Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 փետ 2019 14:07

Տարակուսելի է՝ որոշ ռուս գործընկերներ երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի

Տարակուսելի է՝ որոշ ռուս գործընկերներ  երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայիՉնայած Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության բարձր մակարդակին և մեր երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև ռուսական կողմի հետևողական փորձերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը, մեր որոշ ռուս գործընկերներ բառացիորեն երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում և ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության դեմ, այսօր Մոսկվայում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագոումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ավելին՝ արդար տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ այս միջոցառմանը մասնակցել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը։

Նրա խոսքով՝ հումանիտար բաղադրիչն էլ ավելի ակտուալ է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում են Սումգայիթի կոտորածի զոհերին, որը տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ ու հիմք է հանդիսացել հաջորդիվ հայերի կոտորածների ու լայնամասշտաբ էթնիկ զտումների համար։
«Սա բերել է Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից ու այլ քաղաքներից հայերի մասսայական վտարումների», - ասել է Արարատ Միրզոյանը։

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում սեպ խրելն անհնար է և որոշ քաղաքական ուժերի, երրորդ երկրների փորձերն ապարդյուն են
Նրա խոսքով՝ երկրների միջև ակտիվ երկխոսություն է ընթանում պետությունների ղեկավարների մակարդակով:

«Անկեղծ, բարեկամական երկխոսությունը հատկապես կարևորություն է ստանում այն համատեքստում, որ սեփական լոբբիստական հետաքրքրությունների ու լրատվամիջոցներում կասկածելի մանիպուլյացիաների միջոցով, մեր երկների որոշ շրջանակների ու երրորդ երկրների կողմից փորձ է արվում Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ներկայացվել կեղծ լույսի ներքո՝ փորձ անելով ստեղծել չհասկացվածություն կամ անորոշություն՝ այսպիսով թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային հարթակներում ու մեծացնելով մեր պետությունների խոցելիությունն արտաքին մարտահրավերների դեմ», - ասել է Արարատ Միրզոյանը։

«Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել՝ նման փորձերն ապարդյուն են և ի սկզբանե դատապարտված են ձախողման, որովհետև մեր հարաբերություններում սեպ խրելն անհնար է», - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր