Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար          Ասում եք՝ ասեք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացեք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի, լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում       Հարկային փոփոխությունների նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարն է, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի    

27 փետ 2019 14:26

Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում

Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսումՓետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը ներկայացրել է Խոջալուի դեպքերի 27-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների լուսանկարները: Հրապարակումից պարզ է դարձել, որ ցուցահանդեսում ներառված է եղել Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի և ադրբեջանցի տատիկի հայտնի լուսանկարի գեղարվեստական վերարտադրությունը: Ադրբեջանցի  ուսանողի նկարած գեղանկարը վերնագրվել է «Հույս»:
Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում
Ուշագրավ է, որ ադրբեջանական կայքի տեղեկացմամբ,  Բեռլինում ներկայացվել են այն աշխատանքները, որոնք ընտրվել են Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայում անցկացված մրցույթի արդյունքում:
Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում

Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարն արվել է 1993-ի ապրիլին, Քարվաճառի ազատագրման օրերին, երբ ադրբեջանական գյուղի տղամարդիկ անօգնական և անպաշտպան թողնելով իրենց կանանց, երեխաներին, մայրերին, փախել էին: Ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է յուրացնել լուսանկարը՝ դրա շուրջ հորինելով կեղծ պատմություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր