Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

27 փետ 2019 14:44

Որակելով որպես դիվերսանտ, առողջական խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանն Ադրբեջանում կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել են դատարանից։
Չնայած որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, Ադրբեջանում նրան որակել են որպես դիվերսանտ։  
«Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը շարունակվում է։ Այսօր պետական մեղադրողը դատարանից պահանջել է նրան դատապարտել 20 տարվա ազատազրկման», - հայտնել են դատարանից։
Ադրբեջանում ՀՀ քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։  Այդ թվում՝ սպանութություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին, երբ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ.
«Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են», - ասել էր Աշոտ Ահարոնյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր