Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 փետ 2019 19:05

Տեսանյութ. Սկզբից ահաբեկում էին, հետո գումար առաջարկում, հիմա Վանեցյանի ու Ալեն Սիմոնյանի անուններն են տալիս. «Վստրեչի Ապերի» գործով տուժող

Տեսանյութ. Սկզբից ահաբեկում էին, հետո գումար առաջարկում, հիմա Վանեցյանի ու Ալեն Սիմոնյանի անուններն են տալիս. «Վստրեչի Ապերի» գործով տուժողՀայացք մամուլի ակումբում «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը խոսեցին Արամ Վարդանյանի գործի և ազատ արձակման մասին, ինչպես նաև տեղեկացրեցին, որ գործն արդեն վերաքննիչ դատարանում է:
 
Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում են, որ Արամ Վարդանյանի ազատ արձակումը հակաիրավական է:
«Քրեական վարույթն ընթացել է բավականին լուրջ բացթողումներով: Գործի քննությունն ի սկզբանե, մեղմ ասած՝ օբյեկտիվ չի իրականացվել` արդարության բացահայտման ուղղությամբ: Եվ նախաքննության, և Առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում  պաշտոնատար անձինք՝ քննիչ, դատախազ, դատավոր, որպես կանոն, սահմանափակվել են օրենքներով, բայց արդարադատություն չեն իրականացրել: Երբ քրեական գործը հարուցվել է, նախաքննական մարմնի ձեռք բերված ապացույցներով մեծ թվով մարդիկ պետք է  որ մեղադրյալի կարգավիճակ ունենային, սակայն նման կարգավիճակ ստացել է ընդամենը երկու հոգի: Անձինք, ովքեր մեղադրվել են ծանր հանցագործություն կատարելու համար, մեր «արդարամիտ դատարանների» ու «քննիչի ու դատախազի աշխատանքի շնորհիվ» անազատության մեջ գրեթե չեն մնացել: Նման արարք կատարած ցանկացած այլ անձինք գոնե նախնական կալանքը կրելու էին քրեակատարողական հիմնարկում»,-ասաց Արայիկ Պապիկյանը:
 
Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ հիմա բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պարզելու, թե ինչո՞ւ են րոպեների ընթացքում ճակատագրական որոշումներ կայացնում:
 
Մամիկոն Բագրատունին էլ նշեց, որ իրեն բազմիցս են ասել, հասկանո՞ւմ է, թե ում հետ գործ ունի, մեկ է, Արամ Վարդանյանն ազատ է արձակվելու, հիմա ավելի ուժեղ մեջք ունի. «Իր ծանոթները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անուններն էին տալիս: Սկզբից ահաբեկում էին, հետո գումար առաջարկում, հիմա Վանեցյանի ու Ալեն Սիմոնյանի անուններն են տալիս: Բայց ես չեմ լռելու, բողոքել ենք, գնալու ենք մինչև Եվրադատարան: Արդեն 9-րդ ամիսն է լրանում, որ պետությունն իմ  անվտանգությունն է ապահովում: Այսինքն, տեսել է խնդիր: Փաստեր, ձայնագրություններ կան, որ իմ ընտանիքին ահաբեկել է: Ինչի՞ց պետք է ենթադրեմ, որ Արամ Վարդանյանի կողմից իմ ընտանիքին վտանգ չի սպառնում: Թող ինչ-որ մեկը ասի՝ կանչել ենք, բացատրել ենք, հասկացել է»,- ասաց Մամիկոն Բագրատունին:
Մանրամասները Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր