Սոլովյովը չի կարող հավատալ. Հայաստանի նոր իշխանությունները տարօրինակ քաղաքականություն են վարում արցախցիների նկատմամբ
Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանություններ տարօրինակ քաղաքականություն են վարում արցախցիների նկատմամբ, ինչն իրեն տխրեցնում է: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
Ես մտերիմ ընկեր ունեմ, նրա անունը Սեյրան է: Նա Հայաստան է տարել միլիարդի հասնող ներդրում: Սեյրանը հայրենասեր մարդ է: Նա արմատներով արցախցի է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, ապա՝ Դուբայում, նա սուրբ մարդ է, ով հսկայական գումարներ է ներդրել Արցախում և Հայաստանում: Սեյրանը շատ է սիրում իր հայրենիքը: Հիմա նրան թույլ չեն տալիս իր նախագիծն իրականացնել և դա միայն այն պատճառով, որ նա Արցախից է»,-հայտարարել է Սոլովյովը՝ հավելելով, որ մարդկանց պետք չէ վերաբերվել ըստ նրանց ծննդավայրի:
Լրագրողի խոսքերով, ինքը չի կարող հավատալ, որ ՀՀ նոր վարչապետը կարող է գիտակցաբար նման բան անել, քանի որ այն հակասում է բոլոր այն սկզբունքներին, որոնք վերջինս ավելի վաղ բարձրաձայնել է: