Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 փետ 2019 13:02

«30 մլն ոտի վրա ինձ քցել ա, ինչի՞ չեք ուզում խոսեմ». լարված իրավիճակ ԵՊՀ-ում

«30 մլն ոտի վրա ինձ քցել ա, ինչի՞ չեք ուզում խոսեմ». լարված իրավիճակ ԵՊՀ-ումՀոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցը: Քիչ առաջ ամբիոնին մոտեցավ մի քաղաքացի՝ նշելով, որ հայտարարություն ունի անելու: Նա ասաց, որ թույլ տան արտահայտվել, քանի որ այս ամենի հետ անմիջական կապ ունի: Հանձնաժողովի նախագահն արգելեց խոսել նրան, սակայն վերջինը շարունակեց. «Վերջում ինձ կլսե՞ք: Ամենակարևոր հարցն իմ հարցն ա: 30 մլն ոտի վրա ինձ քցելա, ինչի՞ չեք ուզում խոսեմ, ասեք: Մի քանի օր առաջ ոստիկանությունը հայտարարություն էր արել... Ես «Մարտական խաչ»-ի ասպետ եմ, դո՞ւ ինչի ասպետ ես, Սիմոնյանի՞ ասպետն ես».- դիմելով իրեն դուրս հրավիրող անվտանգության աշխատակցին՝ ասաց վրդովված քաղաքացին:
«Ոչ սրիկա եմ, ոչ ստահակ, ինչո՞ւ չեք թողնում ելույթ ունենամ: Ուզում եք մարդու ճակատագիրը որոշեք՝ թողեք մարդիկ արտահայտվեն, որոշեն»:
Խորհրդի անդամներից մեկը տեղից արձագանքեց. «Բա կարելի՞ է էսքան բազմության մեջ քննարկել այդ հարցը»: Քաղաքացին ավելի վրդովվեց. «Մարդիկ հայ են, բազմություն չեն այ ընկեր, ի՞նչ ա նշանակում բազմություն»:
Որոշվեց հոգաբարձուների նիստն անցկացնել փակ: Մեծամասնությունը որոշմանը կողմ քվեարկեց:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր