Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

28 փետ 2019 16:07

Քաղցկեղի հազվագյուտ եւ շատ ագրեսիվ տեսակ.կինը քաղցկեղի ախատանշանները հղիության հետ է շփոթել

Ավստրալիայի Մելբուռն քաղաքից 36-ամյա Սիրին Սթիլը կարծել է, թե հղի է: Իրականում նրա մոտ ձվարանների քաղցկեղ էր:

Երբ Սիրինը փորի մեջ շարժում է զգացել, որոշել է, որ երեխայի է սպասում: Նա հիշել է, որ վերջին շրջանում սովորականից ավելի հաճախակի է զուգարան գնացել, մշտապես հոգնածություն է զգացել եւ տառապել է փորի փքվածությունից: Դրանք կարող էին հղիության նշաններ լինել:

Հաջորդ օրը նա բժշկի է դիմել: Սակայն ՈՒՁ հետազոտությամբ ոչ թե հղիություն է հայտնաբերվել, այլ ձվարանի՝ 13 սմ տրամագծով ուռուցք: Հենց ուռուցքն էր նրա տկարության պատճառը: Ախտորոշումը հաստատել են արյան անալիզը եւ համակարգչային տոմոգրաֆիան:

Մեկ շաբաթ հետո կնոջը վիրահատել են: Այս ընթացքում ուռուցքը մեծացել է 5 սմ-ով: Բժիշկները եկել են այն եզրակացության, որ սա քաղցկեղի հազվագյուտ եւ շատ ագրեսիվ տեսակ է: Ավստրալիայում դրան բախվում է ձվարանների քաղցկեղով կանանց մոտ 4 տոկոսը:

Երկրորդ վիրահատությունից եւ 4-ամսյա քիմիաթերապիայից հետո հաջողվել է ուռուցքը վերացնել: Մասնագետների խոսքով՝ Սիրինին փրկել է այն, որ ժամանակին է դիմել բժշկի: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ուռուցքը որքան արագ էր զարգանում, նույնիսկ աննշան դանդաղումը կարող էր նրա համար կյանքի գին ունենալ:

«Այս քաղցկեղը դժվար է ախտորոշվում,- պատմել է Սիրինը: - Կանանցից շատերը այն չեն նկատում մինչեւ վերջին փուլը, երբ արդեն չափազանց ուշ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր