Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

01 մար 2019 11:05

Աղբահանության վճարները հուլիսի 1-ից բարձրանալու են նաև բնակչության համար. «Ժամանակ»

Աղբահանության վճարները հուլիսի 1-ից բարձրանալու են նաև բնակչության համար. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով: Նրանցից մեկը մեզ հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ աղբահանության գումարն աճել է 3 անգամ: Երբ հարցրել է, թե որն է պատճառը, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ անցած տարվա վերջին ավագանին հարկերն ու տուրքերը ավելացնելու որոշում է կայացրել:

Խոսքը, հավանաբար, դեկտեմբերի 27-ի հայտնի նիստի մասին է, որտեղ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի և տուրքերի, բարձրացրեց նաև աղբահանության համար գանձվող վճարը: Այդ որոշմանը դեմ քվեարկեցին «Լույս» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչները:
Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից բարձրացվելու է նաև աղբահանության համար բնակչությունից գանձվող գումարի չափը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր