Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

01 մար 2019 13:03

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը Մարտի 1-ի մասին

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը Մարտի 1-ի մասինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ընդհատեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումն ու լրագրողների մոտ հանդես եկավ Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարությամբ:
Հայտարարությունը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նախ կարևորեց 2008-ի Մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատկան տալու անհրաժեշտությունը, ընդգծեց Հայաստանում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման, երաշխավորման անհրաժեշտությունը:
Իշխանական խմբակցության ղեկավարը ներկայացրեց 4 կետից կազմված հայտարարությունը:
«1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, մարտի մեկի իրադարձությունների բազամկողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ բոլոր իշ]անություններին, երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերշխության վերականգնման, ինչպես նաև ժողովդավարության ամրպնդման համար:
2. Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրմադարել արդարացի փոխհատուցում:
3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է, ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիներ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդացավել կամ մնալ անպատիժ:
4. Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում մարտիմեկյան զոհերի և հանձն առնում ջանքեր գործադրել թե օրենսդրական մակարդակում, թե առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրակացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»:
Մակունցը նաև տեղեկացրեց, որ այս հայտարությունը հնարավոր է հետագայում կներկայացվի որպես ԱԺ հայտարարության նախագիծ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր