Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

02 մար 2019 14:12

Հարցախույզ. տղամարդիկ և կանայք..Որքա՞ն պետք է տեւի օրալ սեքսը

Հարցախույզ. տղամարդիկ և կանայք..Որքա՞ն պետք է տեւի օրալ սեքսըՏղամարդկանց եւ կանանց կարծիքով՝ ինտիմ հարաբերություններում որքանո՞վ է կարեւոր օրալ սեքսը եւ որքա՞ն պետք է տեւի: Այս եւ այլ հարցերին անդրադարձել են հետազոտության մեջ, որն անցկացրել է Superdrug Online Doctor-ը՝ ԱՄՆ-ից եւ Եվրոպայի երկրներից 1100 մարդու մասնակցությամբ:
Պարզվել է, որ տղամարդկանց 35 տոկոսի կարծիքով՝ հարաբերություններում օրալ սեքսը կարեւոր դեր ունի, փոխանցում է Mirror-ը: Ուշագրավ է, որ հարցվածների միայն 9 տոկոսն է հակառակ կարծիք հայտնել: Մինչդեռ, կանանց 26 տոկոսը օրալ սեքսի նշանակությունը «միջին» է գնահատել:
Տղամարդկանց 30 տոկոսը նշել է, որ նախընտրություն կտային օրալ սեքսին, այլ ոչ թե լիարժեք սեռական ակտին, եթե ընտրելու լինեին երկուսից մեկը:
Ամերիկուհիների կարծիքով՝ մինետը տեւում է 11 րոպե, մինչդեռ եվրոպացի կանայք ավելի համեստ ցուցանիշներ են նշել՝ 9 րոպե: Միաժամանակ, տղամարդիկ համոզված են, որ դրա համար պահանջվում է 8 րոպեից ոչ ավելի:
Հետազոտությամբ պարզվել է, որ ամերիկուհիների 60 տոկոսը օրալ սեքսն իրենք են նախաձեռնում՝ չսպասելով զուգընկերոջ համապատասխան առաջարկին:
Հետազոտության մասնակիցները հայտնել են, թե որն է մինետի առավելագույն հաճույքի գաղտնիքը: Նրանց կարծիքով՝ օրալ սեքսից առաջ կամ հետո պետք է ժամանակ տրամադրել զուգընկերոջ հետ շփվելուն: Այսպես՝ հարցվածների 72 տոկոսը նշել է, որ օրալ սեքսից «անչափ գոհ» է իր երկրորդ կեսի հետ շփվելուց հետո:
Պարզվել է, որ տղամարդկանց մեծամասնության համար կարեւոր չէ՝ կինը սերմնահեղուկը կուլ տվել է, թե ոչ: Ուժեղ սեռի ներկայացուցիչների միայն 4 տոկոսն է դրան նշանակություն տալիս:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր