Ինձ Լֆիկն է առևանգել ու զենքը պահել ճակատիս․ Ղուշչյանն աղմկահարույց հայտարարություն է արել.

Համլետ Ղուշչյանը հայտնեց, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։ Պարոն Ղուշչյանին հարցրել էինք, թե ճի՞շտ է, որ իր եթերում «Լուսաստղ» անուն տալուց հետո, (որ դրանից մարդ է թունավորվել ) Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն առևանգել էին, և իրեն փրկել է միայն ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի միջամտությունը։ Վերջին դիտարկման հետ կապված՝ Համլետ Ղուշչյանն ասաց․«Վաայ․․․ էս ինչ հեքիաթներ են պատմում, ի՞նչ կապ ունի Թևոսը․․․»։