44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում          Միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար, այժմ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

04 մար 2019 18:00

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցվեց

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցվեցՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին  հայտնում են ոստիկանությունից։
Քրեկան գործը հարուցվել է ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

Ավելի վաղ ոստիկանությունից  հայտնել էին, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:
Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր