Որտե՞ղ պետք է կայանել մեքենան. Ոստիկանությունը հանդես է եկել զգուշացումով

Ըստ այդ իրավական ակտերով սահմանված կարգավորումների՝ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, հետեւաբար նաեւ կանգառը եւ կայանումը պետք է իրականացվի ճանապարհի երթեւեկելի մասով: Հետեւաբար, բոլոր այն վայրերը (հատվածները), որոնք նախատեսված չեն երթեւեկության համար, նախատեսված չեն նաեւ կանգառ կատարելու կամ կայանելու համար: Մասնավորապես, դրանց թվին են դասվում մայթերը, անվտանգության կղզյակները, արգելապատնեշները, աստիճանները, սիզամարգերը, այգիները, տների կամ շենքերի մուտքերը, ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումները եւ այլն:
Կանգառը եւ կայանումը մայթերին թույլատրվում է բացառապես համապատասխան ճանապարհային նշանների առկայության դեպքում կամ, այլ հնարավորության բացակայության դեպքում, ճանապարհային եւ կոմունալ սպասարկման ծառայությունների մեքենաներին, ինչպես նաեւ անմիջապես մայթերի մոտ տեղակայված առեւտրային եւ այլ օբյեկտներ սպասարկող տրանսպորտային միջոցներին` խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին եւ ապահովելով երթեւեկության անվտանգությունը:
Քաղաքային երթեւեկության պայմաններում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները չեն պահում այդ կանոնները, ինչը ոչ միայն խոչընդոտում է հետիոտների երթեւեկությանը, այլ նաեւ վտանգ է հանդիսանում նրանց համար:
Ճանապարհային ոստիկանությունն այս խնդրի լուծման նպատակով մշտապես իրականացնում է հատուկ միջոցառումներ եւ կրկին կոչ է անում երթեւեկության բոլոր մասնակիցներին պահպանել Ճանապարհային երթեւեկության կանոնները եւ դրսեւորել փոխադարձ հարգանք: