Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն ամեն ամիս. ԱԺ-ն ընդունեց «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները»,- իր ելույթում ասաց Տ. Ուրիխանյանը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով երկարացվում է զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց ներելու, օրենքով սահմանված գումարը վճարելու և հայրենիք վերադառնալու ժամկետը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 16։30-ին տեղի կունենա պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանը։