Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը          Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ    

06 մար 2019 12:37

Բանակից խուսափած 27 տարին լրացածները կազատվեն քրեական պատասխանատվությունից. մինչև մարտի 1-ը վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան

Բանակից խուսափած 27 տարին լրացածները կազատվեն քրեական պատասխանատվությունից. մինչև մարտի 1-ը վճարել գումարն ու վերադառնալ ՀայաստանԱյսօր՝ մարտի 6-ին, Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից հեղինակած նախագիծն ընդունվեց միաձայն՝ 122 կողմ:

Նախագծով առաջարկվում է հետաձգել օրենքի գործողության ժամկետը, այն 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2019 թվականի մարտի 1-ը: Նման փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին  համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր