Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

06 մար 2019 14:47

8-րդ դասարանի այս տղաները խոշոր վթարից հետո տուժածներին առաջին օգնություն են ցույց տվել

8-րդ դասարանի այս տղաները խոշոր վթարից հետո տուժածներին առաջին օգնություն են ցույց տվելՎանաձորի թիվ 1 հիմն. դպրոցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

03.03.2019թ.-ին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում. 
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են:
Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում իր փրկարար սաներին՝ մարդասիրական վերաբերմունքի համար:
8-րդ դասարանի այս տղաները խոշոր վթարից հետո տուժածներին առաջին օգնություն են ցույց տվել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր